Աշխարհ

21.12.2018 17:14


Պորտուգալիայում «դեղին բաճկոնավորների» շարժման բողոքներ են սկսվել. EFE

Պորտուգալիայում «դեղին բաճկոնավորների» շարժման բողոքներ են սկսվել. EFE

Դեկտեմբերի 21-ին «դեղին բաճկոնավորների» շարժման բողոքի ակցիաներ են տեղի ունենում Պորտուգալիայում, շարժում, որն սկիզբ Է առել Ֆրանսիայում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է EFE գործակալությունը:

Գործակալության տեղեկատվությամբ՝ հանրահավաքների պատճառով լուրջ միջադեպեր առայժմ չեն արձանագրվել: Առաջիկա ժամերին ցույց Է սպասվում Լիսաբոնի կենտրոնում:

«Պորտուգալիայի դեղին բաճկոնավորների շարժումը» սոցիալական ցանցերի միջոցով կոչ Է արել՝ դեկտեմբերի 21-ին բողոքի 25 ակցիա անցկացնել հանրապետության 17 քաղաքներում: Երկրի իշխանություններն գործի են դրել շուրջ 20 հազար ոստիկանների, սակայն հուսով են, որ ակցիաները խաղաղ կանցնեն:

Բողոքների մասնակիցները պահանջում են աշխատավարձի նվազագույն չափի բարձրացում, գործազրկության նպաստի վերանայում, հավելադիր արժեքի հարկի եւ փոքր ձեռնարկությունների համար հարկի նվազեցում: Ֆրանսիայում «դեղին բաճկոնավորների» ցույցերը, որոնք բողոքում են գների աճի եւ հարկերի բարձրացման դեմ, սկսվել են նոյեմբերի 17-ին: Ցուցարարների կազմակերպած ակցիաների թիվը չափվում Է հազարներով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը