Աշխարհ

21.12.2018 17:07


Բելգիայի թագավորն ընդունել է վարչապետի հրաժարականը

Բելգիայի թագավորն ընդունել է վարչապետի հրաժարականը

Բելգիայի Ֆիլիպ թագավորը դեկտեմբերի 21-ին ընդունել Է երկրի վարչապետ Շառլ Միշելի եւ նրա գլխավորած նախարարների կաբինետի հրաժարականը. միապետը նրանց հանձնարարել Է ժամանակավորապես կատարել պարտականությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է թագավորական պալատը:

Վարչապետը դեկտեմբերի 18-ի երեկոյան պաշտոնաթողության խնդրագիր Էր հանձնել թագավորին՝ պետության պաշտոնական ղեկավարին: Դրան նախորդել Էր կառավարական կոալիցիայից՝ դրա կազմում ամենաազդեցիկ «Նոր ֆլամանդական դաշինք» աջ կուսակցության դուրս գալը՝ ի նշան միգրացիոն քաղաքականության բնագավառում գլոբալ համաձայնագիրն ստորագրելու վարչապետի խոստումի դեմ բողոքի: Դա վերադասավորումների հանգեցրեց նախարարների կաբինետում եւ կոալիցիայի կողմից մեծամասնության կորստի ֆեդերալ խորհրդարանում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը