Քաղաքական

20.12.2018 14:41

Վահագն Հարությունյանը շարունակում է մնալ հետախուզման մեջ (տեսանյութ)

Վահագն Հարությունյանը շարունակում է մնալ հետախուզման մեջ (տեսանյութ)

«Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը շարունակում է մնալ հետախուզման մեջ։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեցին Հատուկ քննչական ծառայությունից։

Հարությունյանը մեղադրվում է «առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ՝ Մարտի 1-ի քրեական գործով ապացույցներ կեղծելու» մեջ, նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում: Սակայն դեկտեմբերի 12-ին Վերաքննիչ դատարանը բեկանեց առաջին ատյանի դատարանի որոշումը և վերացրեց Վահագն Հարությունյանի կալանքը։

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները հետաքրքրվեցին Օսիպյանից՝ արդյոք ոստիկանությունը տեղյա՞կ է, թե որտեղ է գտնվում Հարությունյանը։ Լրագրողի դիտարկմանը, թե «Վահագն Հարությունյանը բազմիցս հարցազրույցներ է տալիս լրատվամիջոցներին` նույնիսկ ուղիղ եթերներով», և հարցին, թե «ի՞նչն է պատճառը, որ ոստիկանությունը չի հայտնաբերում նրան», Օսիպյանը պատասխանեց. «Իսկ Դուք ի՞նչ գիտեք, թե ոստիկանությունն այդ մասով ինչ է անում։ Յուրաքանչյուր հետախուզվողի, կամ յուրաքանչյուր դեպքի մասով ուղղակի ժամանակ է անհրաժեշտ։ Թույլ տվեք այն, ինչ-որ մենք գիտենք, ես չհրապարակեմ, որովհետև կան տեղեկություններ, որոնք ենթակա չեն հրապարակման»։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։