Աշխարհ

20.12.2018 17:59


Թբիլիսիում Ամանորի գիշերը հասարակական տրանսպորտն անվճար կլինի

Թբիլիսիում Ամանորի գիշերը հասարակական տրանսպորտն անվճար կլինի

Թբիլիսիում Ամանորի գիշերը հասարակական տրանսպորտն անվճար կլինի: Այս մասին Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է քաղաքի կառավարման նիստի ժամանակ:

Կալաձեն հայտնել է, որ մետրոպոլիտենն ու ավտոբուսները կաշխատեն դեկտեմբերի 31-ի ժամը 23:00-ից մինչև հունվարի 1-ի 04:00-ն, իսկ ճոպանուղին՝ մինչև 03:00-ն:

Քաղաքապետի խոսքերով, քաղաքում 74 երթուղու վրա 156 ավտոբուս կաշխատի՝ 30 րոպե տարբերությամբ:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը