Լրահոս

19.12.2018 18:14


Փրկարարները ջրանցքից դուրս են բերել Կորեայի ձորում կորած քաղաքացու դին

Փրկարարները ջրանցքից դուրս են բերել Կորեայի ձորում կորած քաղաքացու դին

Դեկտեմբերի 19-ին, ժամը 12:55-ին Երևան քաղաքի Կորեայի ձորում գտնվող ջրանցքում կորած քաղաքացու (Ն. Բ., 1955 թ.) որոնողական աշխատանքները վերսկսվել են:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները ջրանցքից դուրս են բերել Ն. Բ.-ի դին:

Դեկտեմբերի 3-ին, ժամը 18:47-ին «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ ժամը 14:00-ի սահմաններում քաղաքացին (63 տարեկան) գնացել է Կորեայի ձորի Շրջանցիկ թունելի ջրանցքի մոտակայքում գտնվող հողամասում աշխատանքներ իրականացնելու և չէր վերադարձել։

Այս խորագրի վերջին նյութերը