Լրահոս

08.12.2010 18:04


Ինչպե՞ս անել, որ բնական պաշարներից ստացվող գերշահույթները հարկվեն

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արտյուշա Շահբազյանը հարց է բարձրացրել, թե պետական վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ ՀՀ բնական պաշարներից ստացվում են գերշահույթներ, սակայն հարկման առումով պետությունը դեռ չունի մշակված մեխանիզմներ, որպեսզի կարողանա օգտվել դրանից։

-Արդյոք վերանայվո՞ւմ են  հարկման ճանապարհները,-հարցրել  է նա։

Այս հարցին ի պատասխան՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արեմեն Մովսիսյանն ասել է, թե  հաշվի առնելով հանքարդյունաբերության ոլորտում առկա բոլոր խնդիրները՝ ՀՀ կառավարությունը ձեռնամուխ է եղել նոր օրենսգրքի մշակմանը, և այն առաջին ընթերցմամբ դրված է ԱԺ-ում։

-Մենք մշակման պահից միշտ  բաց ենք եղել։ Օրինագիծը դրված է եղել մեր կայքում, և մեծ քանակությամբ և՛ անհատ քաղաքացիներ, և՛ հասարակական  կազմակերպություններ մասնակցել են։ Մենք պատրաստ ենք քննարման, և ոչ մի խնդիր չկա,-ասել է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը