Աշխարհ

17.12.2018 15:15


Ապրանքաշրջանառությունը Ադրբեջանի և Ռուսաստանի միջև աճել է շուրջ 20 տոկոսով

Ապրանքաշրջանառությունը Ադրբեջանի և Ռուսաստանի միջև աճել է շուրջ 20 տոկոսով

2018 թվականի հունվար-նոյեմբերին Ռուսաստանի և Ադրբեջանի միջև փոխադարձ ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է շուրջ 20 տոկոսով: Այսօր Բաքվում նման տեղեկատվություն է տարածել Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն:

Գերատեսչության տվյալներով՝ երկկողմ ռուս-ադրբեջանական ապրանքաշրջանառության ծավալները հասել են 2 միլիարդ 266 միլիոն դոլար ցուցանիշի:

«Ադբեջանական արտադրանքի արտահանման ծավալները Ռուսաստան այս տարի գերազանցել են 600 միլիոն ամերիկյան դոլարը»,-ասված է հաղորդագրությունում:

Ռուսաստանը ապրանքաշրջանառության ծավալներով Ադրբեջանի երրորդ գործընկերն է` Իտալիայից և Թուրքիայից հետո:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը