Լրահոս

17.12.2018 12:18


«Մետրոպոլ» հյուրանոցի դիմաց բախվել են ոստիկանական Nissan-ն ու թիվ 74 երթուղին սպասարկող «Գազելը». կա 7 վիրավոր

«Մետրոպոլ» հյուրանոցի դիմաց բախվել են ոստիկանական Nissan-ն ու թիվ 74 երթուղին սպասարկող «Գազելը». կա 7 վիրավոր

Դեկտեմբերի 16-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում, Արգիշտի փողոցում՝ Մետրոպոլ» հյուրանոցային համալիրի դիմաց բախվել են Nissan մակնիշի 181 I I 01 համարանիշի և թիվ 74 երթուղին սպասարկող մարդատար «Գազել» մակնիշի 1295 Տ համարինիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Nissan-ը հաշվառված է ՀՀ ոստիկանության հաշվեկշռում:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը