Աշխարհ

16.12.2018 15:24


Վրաստանում ընդդիմությունը հասել է Թելավի․ ոստիկանությունը փակել է ճանապարհը (տեսանյութ)

Վրաստանում ընդդիմությունը հասել է Թելավի․ ոստիկանությունը փակել է ճանապարհը (տեսանյութ)

«Ուժը միասնության մեջ է» միացյալ ընդդիմության ներկայացուցիչները փորձում են Թելավի ներխուժել (Կախեթիի շրջան): Արդեն բախում է տեղի ունեցել ոստիկանության հետ՝ Գուրջանիի մուտքի մոտ:

Ոստիկանությունը փակել է Գուրջանիի կողմից Թելավի տանող ճանապարհը և ընդդիմությանն առաջարկում է Կվարելիով շարժվել՝ որպես այլընտրանքային ճանապարհ, կամ գնալ ոտքով: Ակցիայի մասնակիցները փորձել են ճեղքել ոստիկանական պատը: Մեքենաների մի մասին հաջողվել է շրջանցել պատը, սակայն դիմացի ճանապարհը նույնպես փակ է եղել: Հաղորդվում է, որ տեղում իրավիճակը լարված է, ոստիկանական ուժեր են կենտրոնացած:

Կախեթիի նահանգապետ Իրակլի Կադագաշվիլին ասել է, որ թույլ չեն տա ընդդիմադիրներին՝ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության վայրում ակցիա անցկացնել: Նրա խոսքերով՝ երբ ընդդիմությունը դիմել է նշված վայրում ակցիայի թույլտվության համար, նրանց պատասխանվել է, որ նույն տեղում ու նույն ժամանակ պետական միջոցառում է նախատեսված և մերժվել է դիմումը: Քաղաքապետարանն առաջարկել է ակցիան տեղափոխել կենտրոնական հրապարակ, որտեղ նրանց տեղ է հատկացվել:

Հիշեցնենք՝ արարողությունը մեկնարկելու է ժամը 15-ին, Բատոնից-Ցիխե ամրոցում, իսկ ընդդիմությունը, որ չի ընդունել Վրաստանի նախագահական ընտրությունների արդյունքները, ընդամենը հարյուր մետր հեռավորության վրա բողոքի ակցիա կանի:

Ավելի վաղ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը զգուշացրել է որոշ ավտոճանապարհների հնարավոր փակման մասին, ինչպես նաև` օրենքի խախտման դեպքում կդիմի համապատասխան միջոցների ձեռնարկմանը:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը