Հարցազրույց թատերագիր, հրապարակախոս ՎահրամՍահակյանի հետ
-Հայաստանում հոգևոր-մշակութային կյանքն այսօր ի՞նչ վիճակում է։
-Ավելի լավ է՝ ժողովրդի հոգեկան վիճակից խոսենք և սկսենք դարասկզբից՝ 2000-ից։ Դարասկզբից մինչև 2005թ.-ն ամեն տարի նկատելի էր, որ մի քիչ դեպի դրականն ինչ-որ փոփոխություն, առաջընթաց կա։ 2005-2006թթ. ցայսօր նկատելի է ահավոր դեգրադացիա, հետընթաց բոլո՛ր ասպարեզներում՝ հոգևոր, թե անհոգի։ Մանավանդ 2008-ից մինչ այսօր տեղի է ունենում խայտառակ մի բան, որին առաջին հերթին նպաստում են հեռուստաընկերությունները, որոշ ինտերնետային կայքեր, որոնք սնվում են արտասահմանյան փողերով, որոնք բզզում են, գզում ժողովրդին, ով առանց այն էլ այն վիճակի մեջ է, որ չի կողմնորոշվում։ Մամուլի միջոցներն իրենց փողն աշխատելու համար կատարում են հանցավոր քայլեր, և ես դրա համար մեղադրում եմ նաև կառավարությանը, որը չի կարողանում հսկողություն սահմանել՝ վախենալով, որ այդ «հսկողություն» հասկացությունը դուր չի գա արտասահմանյան այն մարդկանց, ովքեր փող են տալիս այս պետությանը։
-Իսկ եթե ՀՀ անկախությունից մինչև 2000թ.-ն անդրադառնաք, ինչպիսի՞ գնահատական կտաք։
-Ես լևոնական ժամանակները համարում եմ դարի երկրորդ գենոցիդը, եթե ոչ ավելին, որովհետև եթե այն ժամանակ թշնամիդ էր անողը, հիմա դա արեց Լևոն Տեր-Պետրոսյանն իր հրոսակախմբով։ Դա ես համարում եմ մեր սև գծերից, և այն ժամանակ ես գուցեև սխալ եմ արել, բայց թողել գնացել եմ այստեղից (Ֆրանսիայում էի ապրում)։ Դրանից հետո մի պահ՝ 1997-ից, ամեն ինչ կրկին վերականգնվեց, բայց հետո կանգնեց։ Նկատի ունեմ, որ թատրոններն էին աշխատում, «Ոզնիները», մյուս խմբերը, բոլորը կարողանում էին աշխատել։ Եթե այդպես շարունակվեր, մենք այս վիճակին չէինք հասնի։ Այժմ այս պայմաններում ես ոչինչ ո՛չ ուզում եմ անել, ո՛չ էլ, եթե անգամ ուզեմ էլ (գիտեմ, որ հոգիս էլ պատռեմ, ինձ էլ ճղեմ), ոչինչ չի ստացվելու։ Ոչ մեկին տեղ չի հասնում, որովհետև մարդիկ ցրված են. նրանք արդեն չեն կողմնորոշվում, նրանք մտածում են օրվա հացի մասին և արդեն մտածում են ոչ թե ոնց աշխատեն, այլ ում միջոցով, ում կարելի է վատություն անել, ում՝ նվաստացնել, որ իրենք իրենց ավելի լավ զգան։ Կարծում եմ, որ 2015-ին ավելի ահավոր է լինելու, ա՛-հա՛-վո՛ր։ Ես լավատես լինելով եմ դա ասում։
-Իսկ ինչու՞ եք այդպես մտածում։
–Կառավարության մեղքն այն է, որ չի վերստուգում մամուլի միջոցները, արգելքներ չի դնում։ Մեծ արգելքներ են պետք։ Ասում են՝ ժուռնալիստին ծեծել չի՛ կարելի։ Ի՞նչ է, օրինակ, Լամպերի գործարանի 4-րդ արտադրամասի պետին ծեծել կարելի է, բայց նրան չի՞ կարելի։ Թող ցուցակ գրեն՝ ում է կարելի ծեծել, ում՝ ոչ։ Ժուռնալիստներն ինչ ուզում, գրում են, ինչ ուզում, անում են, ով ինչ ուզում, խոսում է։ Այդպես չպետք է լինի. ոչ մի երկրում այդպես չէ։ Եթե, օրինակ, ե՛ս լինեի նախագահ, ես դրանց բոլորին կձերբակալեի մի քանի տարով։ Որոշ մարդիկ եթե ուզեն, մենք դրան կարող ենք հասցնել ուրիշ միջոցներով։ Եթե տեսնում են, որ ժուռնալիստները ծեծվում են ամեն քայլափոխի, իրենք գլուխները կախում, խելոքանում են։ Չնայած ժուռնալիստներից շատերին այդ ծեծվելը հաճույք է պատճառում ոչ միայն ներքին սադոմազոխիստական դրդումներից, այլ հերոսական դիրք գրավելու միտումից ելնելով։ Շատ-շատերն են սիրում ծեծվել։ Ամենավատն այն է, որ եթե դա լիներ միայն ընդդիմությունը, կարելի էր հասկանալ, որ սիրում են ծեծվել նպատակներին հասնելու համար, իրենց «կայֆ ա տալիս» բանտ նստելը, ինչպես Տրոցկուն էր «կայֆ տալիս», Լենինին։ Բայց եթե նմանօրինակ բաներով զբաղվում են պաշտոնական լրատվամիջոցները, այդ դեպքում ես արդեն չգիտեմ՝ ինչ պատասխանեմ։ Ո՞նց կարելի է հանդուրժել, որ պաշտոնական լրատվական միջոցներն իրենց դեղին մամուլի պես են պահում։ Հնարավոր է նրանց մեքենաները մեկ-մեկ կանգնեցնել և ուղղակի ծեծել. ուրիշ ձև չկա։
-Իսկ հնարավո՞ր է, որ 90-ականների օրինակով այսօր էլ հիասթափված թողնեք ու հեռանաք Հայաստանից։
-Կարելի է գնալ մի քիչ այնտեղ ապրել, հետո հետ գալ։ Դա արդեն այն ժամանակվա հեռանալը չի։ Շուտով կգնամ երևի։
-Իսկ որոշե՞լ եք՝ որ երկիրը։
-Այնպիսի տեղ, որտեղ տաք է, որովհետև այդ եղանակն էլ են զենքի վերածում։ Երբ մարդիկ իրենց լավ պահեն, այսպիսի վատ եղանակներ չեն լինի։
Վահրամ Սահակյան
Հարցազրույց թատերագիր, հրապարակախոս Վահրամ Սահակյանի հետ

Զրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը