Տաջիկստանի նախագահն իր աջակցությունն է հայտնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Զասի թեկնածությանը
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը հանդիպել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի հետ ու պատրաստակամություն հայտնել աջակցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նրա թեկնածությանը: Ինչպես նշում է belta.by-ը, նման տեղեկություն է հրապարակվել Ռահմոնի պաշտոնական կայքում:
Աղբյուրը մանրամասնում է, որ Տաջիկստանի նախագան ու Բելառուսի ԱԽ պետքարտուղարը վստահություն են հայտնել առ այն, որ տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման համար անհրաժեշտ է ՀԱՊԿ շրջանակում կնքված համաձայնագրերի իրագործում:
Ավելի վաղ Զասին որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում թեկնածու իր աջակցությունն էր հայտնել նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը՝ ընդգծելով, որ բելառուս պաշտոնյան զինվորական է ու համապատասխան կրթություն ունի:
«Դուք ծանոթ ես ՀԱՊԿ աշխատանքին, մասնակցել եք տարբեր հանդիպումների ու ժողովների: Մենք կաջակցենք Ձեզ»,-ասել է Նազարբաևը:
Հիշեցնենք, որ նախօրերին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի հասկանում, թե ինչու է Հայաստանն ընդդիմանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի առաջադրած թեկնածուին:

Աղբյուրը՝ Tert.am