Ջավախահայերը փակել էին հայ-վրացական սահմանը․ բողոքի ցույց էին անում (տեսանյութ)
Ջավախքի բնակիչները փակել են հայ-վրացական սահմանը:Նրանք հանդիպում են պահանջում Հայաստանի կառավարության անդամների հետ, որպեսզի լուծում տրվի ՀՀ երկքաղաքացիություն ստացած անձանց, ովքեր այս պահին Հայաստանում հետախուզման մեջ են գտնվում:
Հայ-վրացական Նինոծմինդա-Բավրա սահմանային անցակետում բնակիչները բողոքի ակիցա են արել: Նրանք Հայաստանի իշխանություններից պահանջում են, որ հանգիստ թողնեն Ջավախքի երիտասարդներին: Բանն այն է, որ այն երիտասարդները, ովքեր երկքաղաքացու հայկական անձնագիր են ստացել, Ռուսաստանից տուն վերադառնալիս, Հայաստան մուտք գործելիս փաստի առաջ են կանգնում: Նրանք ընտրության երկու տարբերակ ունեն՝ կա՛մ պետք է զորակոչվեն ՀՀ բանակ, կա՛մ 5 տարի ժամկետով ազատազրկվեն:
Ցուցարարներից մեկն ասում է. «Արգելում են մեզ Վրաստան մտնել, մեր տղաներին բռնում պատասխանատվության են ենթարկում՝ կա՛մ 5 տարի պիտի նստեն, կա՛մ պիտի Հայաստանի բանակում ծառայեն: Այս երկու տարբերակն է: Մենք հավաքվել ենք, որ այս հարցին լուծում տանք, ջավախքցին զբաղված է, ջավախքցին ընտանիք ունի, հազար ու մի խնդիր ունի լուծելու»:
Իսկ մեկ այլ ցուցարար Անդրանիկ Ղարսլյանն էլ ֆեյսբուքյան ուղիղ եթերում դիմելով հայրենակիցներին ասել է. «Բարեողջույն սիրելի հայենակիցներ, այսօր Ջավախքի երիտասարները հավաքվել են այստեղ, որովհետև երիտասարդությունը մտահոգ է, առավել քան երբեք: Այսօր մենք բողոքում ենք, որովհետև Հայաստանի հանրապետություն մուտք գործած ջավախքցին խնդիր ունի: Այս պահի դրությամբ Հայաստան մուտք գործած ջավախքի երիտասարդները, ովքեր ունեն ՀՀ անձնագիր ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում վերադառնալ հայրենիք»:
Հայ-վրացական սահմանին ժամեր տևած բողոքի ցույցը դադարեցվել է: Ցուցարարներին այսօր կընդունեն Հայաստանի կառավարությունում:
Ջավախահայերը փակել էին հայ-վրացական սահմանը․ բողոքի ցույց էին անում (տեսանյութ)
Ջավախքի բնակիչները փակել են հայ-վրացական սահմանը: Նրանք հանդիպում են պահանջում Հայաստանի կառավարության անդամների հետ, որպեսզի լուծում տրվի ՀՀ երկքաղաքացիություն ստացած անձանց, ովքեր այս պահին Հայաստանում հետախուզման մեջ են գտնվում:
Հայ-վրացական Նինոծմինդա-Բավրա սահմանային անցակետում բնակիչները բողոքի ակիցա են արել: Նրանք Հայաստանի իշխանություններից պահանջում են, որ հանգիստ թողնեն Ջավախքի երիտասարդներին: Բանն այն է, որ այն երիտասարդները, ովքեր երկքաղաքացու հայկական անձնագիր են ստացել, Ռուսաստանից տուն վերադառնալիս, Հայաստան մուտք գործելիս փաստի առաջ են կանգնում: Նրանք ընտրության երկու տարբերակ ունեն՝ կա՛մ պետք է զորակոչվեն ՀՀ բանակ, կա՛մ 5 տարի ժամկետով ազատազրկվեն:
Ցուցարարներից մեկն ասում է. «Արգելում են մեզ Վրաստան մտնել, մեր տղաներին բռնում պատասխանատվության են ենթարկում՝ կա՛մ 5 տարի պիտի նստեն, կա՛մ պիտի Հայաստանի բանակում ծառայեն: Այս երկու տարբերակն է: Մենք հավաքվել ենք, որ այս հարցին լուծում տանք, ջավախքցին զբաղված է, ջավախքցին ընտանիք ունի, հազար ու մի խնդիր ունի լուծելու»:
Իսկ մեկ այլ ցուցարար Անդրանիկ Ղարսլյանն էլ ֆեյսբուքյան ուղիղ եթերում դիմելով հայրենակիցներին ասել է. «Բարեողջույն սիրելի հայենակիցներ, այսօր Ջավախքի երիտասարները հավաքվել են այստեղ, որովհետև երիտասարդությունը մտահոգ է, առավել քան երբեք: Այսօր մենք բողոքում ենք, որովհետև Հայաստանի հանրապետություն մուտք գործած ջավախքցին խնդիր ունի: Այս պահի դրությամբ Հայաստան մուտք գործած ջավախքի երիտասարդները, ովքեր ունեն ՀՀ անձնագիր ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում վերադառնալ հայրենիք»:
Հայ-վրացական սահմանին ժամեր տևած բողոքի ցույցը դադարեցվել է: Ցուցարարներին այսօր կընդունեն Հայաստանի կառավարությունում:
Աղբյուրը՝ jnews.ge