Աշխարհ

14.12.2018 11:42


«Արսենալ»-«Ղարաբաղ» խաղին մարզադաշտ մտած հայ երկրպագուն ազատ է արձակվել

«Արսենալ»-«Ղարաբաղ» խաղին մարզադաշտ մտած հայ երկրպագուն ազատ է արձակվել

Եվրոպայի լիգայի խմբային փուլի «Արսենալ»-«Ղարաբաղ» խաղի ժամանակ մարզադաշտ ներխուժած հայ երկրպագուն արդեն ազատ է:

«Քիչ առաջ խոսեցի Սպարտակի հետ։ Արդեն ազատ է, հնարավոր է խուսափի վարչականից։ «Արսենալ»-ում հայերին շատ են սիրում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրել է«Երկրպագուների առաջին ճակատ» ակումբի ղեկավարՍերոժ Ջանջոյանը:

Խաղի ընթացքում վազքով մարզադաշտ է մտել մի երկրպագու Արցախի դրոշով և Մոնթե Մելքոնյանի նկարով շապիկով: Անվտանգության աշխատակիցները հեռացրել են երկրպագուին:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի վերջին խաղում «Արսենալ»-ը Լոնդոնում 1:0 հաշվով հաղթել է ադրբեջանական «Ղարաբաղ»-ին:

Հանդիպման միակ գնդակը հեղինակել է ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյակազեթը՝ 16-րդ րոպեին: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»-ի պահեստայինների շարքում էր և այդպես էլ չի խաղացել:

Այս խորագրի վերջին նյութերը