Աշխարհ

14.12.2018 07:50


Բաքվում սխալ կայանման համար մեքենաներն այլևս չեն տանելու տուգանային հրապարակ

Բաքվում սխալ կայանման համար մեքենաներն այլևս չեն տանելու տուգանային հրապարակ

Ինչպե՞ս էր նախկինում և ի՞նչ է փոխվել

Մինչև հիմա վարորդներին «պատժում էր» ճանապարհային ոստիկանությունը։ Մեքենան ավտոքարշակով տանում էին, և վարորդը ստիպված էր լինում գնալ տուգանային հրապարակ այն հետ բերելու համար։ Այնտեղ նա ոչ միայն տուգանք էր վճարում, այլ նաև ավտոքարշակի ծառայության համար։ Արդյունքում՝ մեքենան վերցնելն արժենում էր 40 մանաթ (մոտ $24 )։

Այժմ այդ ամենը կրկնակի էժան է, և ոչ մի տեղ պետք չէ գնալ․ տուգանքը կարելի է առցանց մուծել։

Այս տարվա հուլիսին Բաքվի տրանսպորտային գործակալությանը հանձնարարվել էր ավտոկայանատեղիներում ֆոտո- և տեսագրանցման համակարգ ներդնել, ինչպես նաև այն վայրերում, որտեղ մեքենա կայանելն արգելված է։ Գործակալության վերահսկողության տակ էին անցել նաև այն ավտոկայանատեղիները, որոնք նախկինում գտնվում էին Բաքվի գործադիր իշխանության վերահսկողության տակ։

«Ես sms ստացա տրանսպորտային գործակալությունից՝ մեքենայիս լուսանկարով և gps կոորդինատներով, որը սխալ էր կայանված քաղաքի կենտրոնում։ Տուգանքը 20 մանաթ է (մոտ 12 դոլար), սակայն եթե վճարեմ 10 օրվա ընթացքում, 10% զեղչ կստանամ»։

Վարորդների արձագանքը

Առաջին տուգանվածները, սոցցանցերում կիսվելով իրենց տպավորություններով, համընդհանուր մի կարծիքի եկան, որ նոր կանոնը քաղաքի համար օգտակար կլինի․

«Ոչինչ, օրական ավելորդ մի քանի կիլոմետրը կայանատեղիներից մինչև գրասենյակնր և հակառակ ուղղությամբ ոչ ոքի չեն խանգարի»;

«Եթե մեքենան չեն տանում, արդեն լավ է»;

«Տեսնենք, թե արդյոք երկար կտևի այս բարի նախաձեռնությունը»;

«Ընդամենը 20 մանա՞թ։ Երկրորդ շարքում կայանելու համար տասն անգամ ավելի մեծ պետք է լինի տուգանքը»;

«Եթե դա նրա համար է, որ քաղաքը խցանումներից ազատվի, ապա տուգանքները միայն գործի կեսն են։ Առանց կայանելու բավականաչափ տեղերի և հասարակական տրանսպորտի զարգացման խցանումների խնդիրը չի լուծվի»։

Աղբյուրը՝ jam-news.net

Այս խորագրի վերջին նյութերը