Աշխարհ

14.12.2018 07:16


Ռուսաստանը 226 տոննա թուրքական մանդարինն ու նարինջը սահմանից հետ է ուղարկել

Ռուսաստանը 226 տոննա թուրքական մանդարինն ու նարինջը սահմանից հետ է ուղարկել

Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսական վերահսկողական ծառայությունը` «Ռոսսելխոզնադզոր»-ը, սահմանից հետ է ուղարկել Թուրքիայից ներկրված 226 տոննա նարինջը և մանդարինը։

Պատճառն այն է, որ Թուրքիայից Ռուսաստան հասած խմբաքանակի մեջ միջերկրածովյան վնասատու միջատ է հայտնաբերվել: Հայտնի է, որ վնասատուն կարող է հարմարվել Ռուսաստանի հարավի կլիմային ու տարածվելով մեծ վնաս հասցնել տեղի այգիներին:

«Ռոսսելխոզնադզոր»-ի հայտարարության մեջ ասվել է, որ նմանատիպ դեպքեր վերջին ժամանակներս հաճախակի են կրկնվում Թուրքիայից ներկրվող ապրանքների խմբաքանակներում։

Այդ իսկ պատճառով ռուսական կողմը դեկտեմբերի 5-ից սկսած նախապես հատուկ ստուգման է ենթարկում Թուրքիայից ներկրվելիք գյուղատնտեսական արտադրանքը, մասնավորապես՝ ցիտրուսային մրգերը։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը