Հարցազրույց

13.12.2018 21:13


Իմ դեմ գործընթացում անձնական վրեժխնդրություն կա․ Վահագն Հարությունյան (տեսանյութ)

Իմ դեմ գործընթացում անձնական վրեժխնդրություն կա․ Վահագն Հարությունյան (տեսանյութ)

«Ամբողջ այս գործընթացները ուղղորդված են, անձնական վրեժխնդրություն է»,-այս մասին այսօր Armdaily.am-ին տված հարցազրույցի ժամանակ ասաց Քննչական կոմիտեի ղեկավարի նախկին տեղակալ Վահագն Հարությունյանը։ Ուղղորդված լինելը մեկնաբանելով՝ Վահագն Հարությունյանը ասաց․ «Դեռևս հոկտեմբերի 24-ին ՀՀ վարչապետի ընտրության առաջին փուլում ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ «ժողովուրդ հոգեբանորեն պատրաստ եղեք՝ մարտի 1-ի գործով նոր բացահայտումների», իսկ դրանից մեկ շաբաթ անց՝ վարչապետի ընտրության նոր փուլի նախաշեմին՝ հոկտեմբերի 30-ին, ականատես եղաք իմ նկատմամբ այս ապօրինի հետապնդմանը և այս ամբողջ գործընթացներին և դրանց հրապարակմանը»։

Հարությունյանը նշեց, որ Փաշինյանի հայտարարության օրն ինքը դեռ գտնվում էր վկայի կարգավիճակում․ «Հարց է առաջանում, թե Փաշինյանը որտեղի՞ց գիտեր և ո՞նց կարող էր կանխատեսել քրեական գործով զարգացումները, որ մեկ շաբաթ անց լինելու են այդ գործով բացահայտումներ, եթե այդպիսիք ուղղորդված և չակերտավոր բացահայտումը նախապես ծրագրված չի եղել»։

Մանրամասները՝ Armdaily.am-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը