Աշխարհ

12.12.2018 15:36


ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը պահանջել է պատժամիջոցներ սահմանել «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը պահանջել է պատժամիջոցներ սահմանել «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը դեկտեմբերի 11-ին ընդունել Է բանաձեւ, որով Եվրամիության երկրներին կոչ Է արել հրաժարվել «Հյուսիսային հոսք–2» գազատարի կառուցումից, ինչպես նաեւ հանդես Է եկել այդ նախագծի դեմ պատժամիջոցներ սահմանելու օգտին՝ CAATSA («Պատժամիջոցներով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին») օրենքի շրջանակում: Փաստաթուղթը քվեարկության ընթացքում ընդունվել Է պարզեցված ընթացակարգով՝ Կոնգրեսի ստորին պալատի լրիվ կազմով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բանաձեւում, որը զուտ դեկլարատիվ բնույթ Է կրում եւ որի դրույթները պարտադիր չեն կատարման համար, խիստ քննադատության Է ենթարկվում հիշյալ Էներգետիկ նախագիծը եւ նշվում են այն պատճառները, թե ինչու պետք Է դրանից հրաժարվել: Կոնգրեսականների տեսակետով՝ «Հյուսիսային հոսք–2»-ն Էական հետքայլ Է եվրոպական Էներգաանվտանգության եւ ԱՄՆ-ի շահերի տեսանկյունից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը