Այսօր «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը, խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, քարտուղար Լարիսա Ալավերդյանը, Զարուհի Փոստանջյանը եւ Անահիտ Բախշյանը Ազգային Ժողովի «Կարմիր դահլիճում» հանդիպեցին ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ պրն. Ժոաո Սոարեշի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ տեսակետները: Պատվիրակությանը ներկայացվեց կուսակցության դիրքորոշումը խնդրի վերաբերյալ: Պատգամավորների կողմից նաեւ նշվեց ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման անհրաժեշտությունը եւ նրա ներկայացուցիչների' որպես հակամարտության լիիրավ կողմի մասնակցության կարեւորությունը:
«Ժառանգության» պատգամավորները հանդիպեցին Ժոաո Սոարեշի գլխավորած պատվիրակությանը