Աշխարհ

11.12.2018 20:57


Լիոնում ձերբակալվել է վրաց-հայկական-ադրբեջանական հանցավոր խումբ

Լիոնում ձերբակալվել է վրաց-հայկական-ադրբեջանական հանցավոր խումբ

Ֆրանսիայի Լիոն քաղաքում դեկտեմբերի տասին իրականացված մասշտաբային հատուկ գործողության արդյուքնում ձերբակալվել է Ֆրանիսիայում և Բելգիայում գործող կազմակերպված հանցավոր խմբի 22 անդամ:

Խումբը կազմված է Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիներից: Այս մասին հայտնել է Վրաստանի ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Բորցվաձեն: Ըստ նրա տեղեկությունների՝ «VORS 69-01» անվանմամբ հատուկ գործողությանը մասնակցել են նաև վրաց իրավապահները: Ձերբակալվածների թվում Վրաստանի 10 քաղաքացի է, որոնցից երկուսը՝ «օրենքով գող»:

Ձերբակալված անձինք մեղադրվում են Ֆրանսիայի տարածքում բնակարանային կողոպուտների, մեքենաների առևանգման, փաստաթղթերի կեղծման, թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ: Ֆրանսիայում նրանց մինչև 15 տարվա ազատազրկում է սպառնում: Հատուկ գործողությանը մասնակցել է ավելի քան 300 իրավապահ՝ Ֆրանսիայից, Բելգիայից և Վրաստանից, ներգրավված են եղել հատուկ նշանակության ջոկատներ, կինոլոգիական ծառայությունը, ուղղաթիռ:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը