Աշխարհ

11.12.2018 20:21


Ոչ մարտական թաքցրած կորուստ Ադրբեջանի բանակում

Ոչ մարտական թաքցրած կորուստ Ադրբեջանի բանակում

Նոյեմբերի 11-ին ոչ մարտական պայմաններում մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, Սալյանի բնակիչ Միրմահմուդ Աղաևը (Mirmahmud Ağayev): Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները կորստի մասին ոչինչ չեն հայտնել:

Բաց աղբյուրների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Միրմահմուդ Աղաևը սովորել է Ադրբեջանի պետական ծավոյին ակադեմիայի ծովագնացության քորելեջում: Բանակ է զորակոչվել այս տարվա հոկտեմբերի վերջին (ամենայն հավանականությամբ հոկտեմբերի 30-ին): Ըստ բաց աղբյուրների՝ ծառայում էր Ադրբեջանի Թարթառի շրջանում տեղակայված զորամասերից մեկում:

Զորակոչվելիս ունեցել է հիվանդություն (հավանականություն կա, որ՝ թրոմբոզ), որի մասին չեն իմացել, իսկ նոյեմբերի 11-ին զորամասում սրսկման ժամանակ սրտի կաթված է ստացել:

Հավելենք, որ բաց աղբյուրների ուսումնասիրությունից հայտնի է դարձել 2018թ․ մահացած Ադրբեջանի բանակի և հարակից ուժային կառույցների 33 զինծառայողի մասին:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը