Աշխարհ

11.12.2018 14:07


Ռուս-ադրբեջանական հարաբերությունները խաղաղության գործոն են Կովկասում. Դմիտրի Կիսելյով (տեսանյութ)

Ռուս-ադրբեջանական հարաբերությունները խաղաղության գործոն են Կովկասում. Դմիտրի Կիսելյով (տեսանյութ)

«Ռոսիա սեգոդնյա» տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն, ՎԳՌՏԿ-ի (Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության) փոխտնօրեն Դմիտրի Կիսելյովը «Киселев vs Zlobin. Битва за глубоко личное» գրքի շնորհանդեսին, որը գրել է Գլոբալ շահերի կենտրոնի հիմնադիր և նախագահ Նիկոլայ Զլոբինի հետ համահեղինակությամբ, մենաբանել է ռուս-ադրբեջանական հարաբերությունները՝ դրանք անվանելով խաղաղության գործոն Կովկասում:

-Ներկայում ռուս-ադրբեջանական հարաբերությունները՝ խաղաղության գործոն են Կովկասում, և ոչ միայն Կովասում, բայց և ավելի լայն տարածաշրջանում: Օրինակ, Ադրբեջանը հանդես է գալիս որպես յուրօրինակ միջնորդ Ռուսաստանի և Իրանի միջև, անգամ գործընկեր՝ մեր եռակողմ hարաբերություններում,-ասել է նա:

Խոսելով ընդհանրապես Կովկասի տարածաշրջանի մասին՝ նա նշել է, որ տարածաշրջանը պետք է լինի ինքնուրույն ու խաղաղ:

-Կարծում եմ, Կովկասում պետք է ինքնուրույն տնօրինեն իրենց ճակատագիրը, նրանց պետք չէ ինչ-որ մեկի հետևից տանել: Թող Ադրբեջանը մնա ադրբեջանական, Հայաստանը՝ հայկական, Վրաստանը՝ վրացական...,-նշել է նա:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

Աղբյուրը՝ zham.am

Այս խորագրի վերջին նյութերը