Լրահոս

08.12.2010 17:35


Կառավարության դիրքորոշումը ԱՊՊԱ-ի հարցում մնում է անփոփոխ

Այսօր ԱԺ նիստի ընթացքում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, անդրադառնալով պարտադիր ապահովագրության խնդրին, կառավարությանը հարցրել է, թե արդյո՞ք վերջինս չի ցանկանում օրենքը չեղյալ հայտարարել։ Հարցին ի պատասխան՝ ՀՀ Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, բերելով միջազգային փորձի օրինակը, նշել է, որ Կառավարության դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ մնում է անփոփոխ՝ ավելացնելով. «Ամենավտանգավոր բանը ինչ-որ գործողություն սկսելն ու ճանապարհի կեսից փոշմանելն է»։

 

Այս խորագրի վերջին նյութերը