Լրահոս

11.03.2010 16:39


Սոցիոլոգ. «Եթե մենք 1993, 1994, 1995 և 1996թթ. չպայթեցինք, հիմա առավել ևս չենք պայթի»

Սոցիոլոգ. «Եթե մենք 1993, 1994, 1995 և 1996թթ. չպայթեցինք, հիմա առավել ևս չենք պայթի»

-Աշխատատեղերը, եկամուտները և թոշակառուների թոշակը...սրանք են այսօր հայ հասարակությանը հուզող հարցերը,-այս մասին «7օր»-ին ասել է «Սոցիոմետր» հ/կ նախագահ Ահարոն Ադիբեկյանը։

Այդուհանդերձ, նրա կարծիքով անգամ կոմունալ ծառայությունների թանկացման ֆոնին սոցիալական լարվածության սրացումը պայթյունավտանգ չի լինի. «Եթե մենք 1993, 1994, 1995 և 1996թթ. չպայթեցինք, հիմա առավել ևս չենք պայթի, որովհետև այն ժամանակ անչափ լարված էր իրավիճակը։ Լավագույն դեպքում հնարավոր է՝ մտնեն հարևանի նկուղը, ինչ-որ բան գողանան, քան դուրս գան փողոց, խանութ ջարդեն և այլն։ Դա հային բնորոշ չէ. մենք ավելի շատ մասնակցում ենք ուրիշների հեղափոխություններին, ավելի լավ ենք բարեփոխում ուրիշների երկրները, քան մեր սեփականը»։

Մարտի 1-ը Ահարոն Ադիբեկյանի կարծիքով պայթյուն չէր. «Այնտեղ սադրանքը շատ մեծ դեր էր կատարում, և դա զանգվածային չէր, ինչպես, օրինակ, Պարսկաստանում»։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը