Աշոտ Մելքոնյան. «Ռուս գիտնականները, կոպիտ ասած, ադրբեջանցիների «մեյիդը փռել են»»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն ասել է, թե Կրեմլի պաշտոնական կայքէջում տեղադրված է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի և համալսարանների հանձնարարությամբ գրված երկու ռուս գիտնականների՝ հետխորհրդային հանրապետությունների դպրոցական դասագրքերում հայրենական պատմության գնահատականի վերաբերյալ աշխատությունը։
-Մոտ 400 էջից կազմված աշխատության մեջ նշված է, որ բացառությամբ ՀՀ-ի և Բելառուսի՝ մնացած բոլոր երկրների դպրոցական դասագրքերում պատմությունը խեղաթյուրված է, աղավաղված են փաստերը, և բոլորն արհեստականորեն իրենց պատմությունը տարել են դարերի խորքը։ Ադրբեջանի կտրվածքով ասեմ, որ ռուս գիտնականները, կոպիտ ասած, ադրբեջանցիների «մեյիդը փռել» են՝ ծաղրելով վերջիններիս Ք.Ա. 7-րդ հազարամյակում շումմերներին, աքքադացիներին ադրբեջանցի համարելու համար,-նշել է նա։
Ըստ Աշոտ Մելքոնյանի՝ աշխատության մեջ գիտնականները ծաղրել են նաև ադրբեջանցի այն պատմաբաններին, ովքեր գրել են, թե աշխարհում առաջին ադրբեջանցին ձևավորվել է «Արևմտյան Ադրբեջանում (այժմյան ՀՀ-ում)», և որ 1918թ. մայիսի 29-ին իբր ինչ-որ հայեր, դիմելով Ադրբեջանի կառավարությանը, խնդրել են նորանկախ Հայաստանին, որը չուներ մայրաքաղաք, ադրբեջանական Երևան քաղաքը տրամդրել որպես Հայաստանի մայրաքաղաք, և ադրբեջանցիներն էլ տրամադրել են։
-Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Բյուլբյուլօղլին բողոքի նոտա է ներկայացրել Ռուսաստանին՝ պահանջելով, որ իրենց մասնագետների կարծիքներն էլ տեղադրեն։ Այս ամենից բացի գրականության դասագրքում գրված է, որ վաղնջական ժամանակներից հայերը ոտնձգություններ են արել ադրբեջանցիների նկատմամբ և ցանկացել են նրանց հողերը գրավել։ Ռուս գիտնականները զարմացել են՝ եթե վաղնջական շրջանում ադրբեջանցիներ չեն եղել, այդ ինչպե՞ս խեղճ հայերը պիտի գրավեին ադրբեջանցիների հողերն ու վատ տրամադրվեին նրանց նկատմամբ,-ասել է Աշոտ Մելքոնյանը։

7or.am