Լրահոս

11.03.2010 16:06


Բեռլինում ցուցադրվել է «Մոխիրն ու փյունիկը» փաստավավերագրական ֆիլմը

Մարտի 10-ին Բեռլինի «Գերմանիայի պատմական թանգարանի» կինոդահլիճում տեղի ունեցավ «Մոխիրն ու փյունիկը» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրումը' նվիրված Հայոց ցեղասպանությանը:  Ֆիլմը նկարահանվել է հայտնի հրապարակախոս եւ գիտնական Յոհաննես Լեփսիուսի 150-ամյակի առթիվ Հայաստանում, Թուրքիայում եւ Սիրիայում «Blankfilm» ընկերության կողմից Գերմանական հանրապետական մշակութային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

Միջոցառմանը ներկա էին Գերմանիայի քաղաքական գործիչներ, դիվանագիտական կորպուսի եւ գերմանահայ համայնքի ներկայացուցիչներ: Ֆիլմի ցուցադրումից հետո ելույթներով հանդես եկան ԳԴՀ-ում Հայաստանի դեսպան Արմեն Մարտիրոսյանը եւ ֆիլմի ռեժիսոր պարոն Սոլախանը:

Այս խորագրի վերջին նյութերը