Հայ ազգային կոնգրեսի անդամ Վահագն Խաչատրյանըշատ է զարմացել, երբ տեղեկացել է, որ Հակոբ Ռաֆիկի Հակոբյանը ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է։
-Չէի պատկերացնում, որ այդ մարդը կարող է նման հարցերով զբաղվել։ Նրան մենք Թունելի Հակոբ էինք ասում, որպեսզի այն 3 Հակոբներից տարբերեինք։ Հիմնականում իր գործունեությունն այդ բնագավառում էր, բայց հիմա պարզվում է՝ դարձել է սոցիալական հարցերով պատասխանատու,- «Դե ֆակտո» ակումբում լրագրողներին ասել է Վ. Խաչատրյանը՝ ավելացնելով, որ Հակոբ Հակոբյանն իրավիճակին չի տիրապետում.
-Հակոբ Հակոբյանը թող նստի մեքենա, գնա իր հարազատ Մարտունի և այնտեղի ազգաբնակչությանը հարցնի՝ նրանց ապրելու պայմանները փոխվե՞լ են, թե՞ ոչ, սոցիալական վիճակը վատացե՞լ է, թե՞ ոչ, և հետո կհասկանա՝ իրականում ինչ է կատարվում։
ՀԱԿ անդամը նրան ճանաչում է որպես Թունելի Հակոբ
Հայ ազգային կոնգրեսի անդամ Վահագն Խաչատրյանը շատ է զարմացել, երբ տեղեկացել է, որ Հակոբ Ռաֆիկի Հակոբյանը ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է։

7or.am