Լրահոս

11.03.2011 10:16


Կոտ դ’Իվուարի երկինքը Ֆրանսիայի և ՄԱԿ–ի ինքնաթիռների համար փակ է

Կոտ դ’Իվուարի նախագահ Լորան Գբագբոն արգելել է ՄԱԿ–ի և Ֆրանսիայի ինքնաթիռների և ուղղաթիռների թռիչքն իր երկրի տարածքով։

Արևմտաաֆրիկյան այդ պետության տարածքում արգելված  է նաև ՄԱԿ–ի և Ֆրանսիայի ինքնաթիռների վայրէջքը։

Ինչպես հաղորդում է «ՌԲԿ»–ն, արտակարգ դեպքերում վայրէջք կատարելու համար այժմ անհարաժեշտ է այդ երկրի տրանսպորտի նախարարության հատուկ թույլտվությունը։

2010թ. նոյեմբերի 28–ին Կոտ դ’Իվուարում անցկացվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որի ժամանակ երկու թեկնածուներն էլ՝ հանարապետության նախագահ Լորան Գբագբոն և ընդդիմության ղեկավար Ալասան Ուատարան, հայտարարել են հաղթանակի մասին։ Առաջինն օգտվում է քրիստոնեական համայնքի օժանադակությունից, իսկ երկրորդը՝ մահմեդական։

Աշխարհի երկրները՝ առաջին հերթին ԱՄՆ–ը, ինչպես նաև ՄԱԿ–ն ու Աֆրիկյան միությունը, որպես նախագահ ճանաչել են Ուատարային և Գբագբոյին կոչ են արել հրաժարական տալ։ Սակայն Գբագբոն հրաժարվում է թողնել իշխանությունը՝ օգտվելով բանակի օժանդակությունից։

Ուատարան Կոտ դ’Իվուարի տարածքից հեռացել է և այժմ Եթովպիայի մայրաքաղաք Ադիս–Աբեբեյում է։ Այնտեղ տեղի է ուենում Աֆրիկյան միության անդամ երկրների ղեկավարների հանդիպումը։ Ավելի վաղ Ուատարան չէր հեռանում Աբիջանի հյուրանոցի տարածքից, որտեղ ՄԱԿ–ի և Ֆրանսիայի զինվորականների պաշտպանության տակ էր։

Այս խորագրի վերջին նյութերը