ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման հերթական քննության արդյունքներով 9 հաշվապահի տրամադրվել է որակավորման վկայական: Քննությանը հրավիրվել են 17 դիմորդ, որոնցից երեքը չեն ներկայացել:
2010 թվականի ընթացքում անց է կացվել հաշվապահների որակավորման 8 քննություն: Քննություններին մասնակցել են 119 դիմորդ, որոնցից որակավորված հաշվապահի վկայական է տրվել 59 դիմորդի:
Հայաստանի Հանրապետությունում ս.թ. մարտի 11-ի դրությամբ թվով 279 հաշվապահ ունի որակավորման վկայական:
Շնորհվել է հաշվապահի որակավորման 9 վկայական

ՀՀ ֆինասների նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին