Լրահոս

11.03.2010 14:36


ՀՀ ՃՈ վարչության պետ. «Կանայք շատ բարեխիղճ վարորդներ են»

ՀՀ ՃՈ վարչության պետ. «Կանայք շատ բարեխիղճ վարորդներ են»

-Այսօրվա դրությամբ վիճակագրությունը ցույց է տալիս, որ, որպես կանոն, կին վարորդներն ամենաքիչ խախտում անողներն են,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ճանապարհային ոստիկանության վարչության պետ Մարգար Օհանյանը։

-Կանայք շատ բարեխիղճ վարորդներ են։ Ճանապարհային ոստիկանությունը կին վարորդների նկատմամբ շատ հարգալից է,-ասել է Մ. Օհանյանն ու նշել, թե գրեթե չկա մի կին վարորդ, որ ամրագոտի չկապի և ընդհանրապես կանայք են չեն «լոպազանում»։

Ճանապարհային ոստիկանության վարչության պետն ասել է, թե հատուկ միամսյակ կանանց համար չի արվում, քանզի «ողջ տարին նրանց համար միամսյակ է»։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը