ՀԱԿ անդամը նշել է, որ Վազգեն Սարգսյանի հասցեին շատ ավելի խիստ գնահատականներ կարող է տալ
Այսօր «Իրավունք դե ֆակտո» մամուլի ակումբում հրավիրված Հայ ազգային կոնգրեսի անդամ Վահագն Խաչատրյանի ասուլիսին ներկա է եղել նաև ՀՀ գլխավոր դատախազի նախկին ավագ օգնական, այժմ Արարատի մարզի Այգեստան գյուղի գյուղապետ Սոկրատ Հովսեփյանը, ով Վ. Խաչատրյանին հարցրել է՝ ՀԱԿ-ը դատապարտում է միայն մարտի 1-ի՞, թե՞ ընդհանրապես բոլո՛ր բռնությունները։
-Այս տարի մայիսի 27-ին լրանալու է 1990-ին ՀՀՇ-ի կազմակերպած ավանտյուրայի 20-ամյակը, որին զոհ գնաց 31 մարդ,- ասել է Ս. Հովսեփյանը,- այդ ավանտյուրան կազմակերպել էր ՀՀՇ-ն, որի ղեկավարը Լևոն Տեր-Պետրոսյանն էր։ Վազգեն Սարգսյանն էլ կայարանամերձ հրապարակում սպասել է, թե բոլորը ե՞րբ պետք է մեռնեն։ Հիմա եթե ես այդ դեպքերի 20-ամյակի կապակցությամբ մամուլի ասուլիս կազմակերպեմ ու դատապարտեմ, դուք կգա՞ք։
Ի պատասխան՝ Վահագն Խաչատրյանն ասել է, որ ցանկացած բռնություն դատապարտում է՝ հավելելով.
-Ինչ վերաբերում է մայիսի 27-ին, ես այլ գնահատականներ ունեմ. ես չեմ ուզում այստեղ երկխոսություն բացել։
Վազգեն Սարգսյանի վերաբերյալ էլ ՀԱԿ անդամը նշել է, որ ինքը նրա հասցեին շատ ավելի խիստ գնահատականներ կարող է տալ, բայց միևնույն ժամանակ հիշեցրել է այն սովորույթը, որ մահացածի հետևից չեն խոսում։
-Մահը ոչ մեկին չի արդարացնում,- նկատել է Այգեստանի գյուղապետը։
-Համաձայն եմ ձեզ հետ։ Ընդհանրապես որևիցե մեկը եթե ապավինում է նրան, որ ինքը կմահանա կամ ընդհանրապես կգնա էն աշխարհ, նույնը վերաբերում է Պինոչետին, Հիտլերին, Ստալինին... ձեր այդ սկզբունքներն ինձ համար էլ ընդունելի են, ուղղակի որպեսզի գնահատականներով խոսենք, կարող է. այստեղ այն տեղը չի,- պատասխանել է Վ. Խաչատրյանը։

7or.am