Շվեդիայում հայտնաբերվել է «Pink Floyd»-ի եզակի ձայնագրությունը
Շվեդիայում հայտնաբերվել է «Pink Floyd» խմբի համերգի նախկինում անհայտ ձայնագրությունը։ Այս մասին հաղորդում է «Spinner» կայքը։
Ձայնագրությունն արվել է 1967թ. սեպտեմբերին, այսինքն «Pink Floyd»-ի «The Piper at the Gates of Dawn» նորամուտի ալբոմը վաճառքի հանելուց մեկ ամիս անց։ Համերգը տեղի է ունեցել Ստոկհոլմում գտնվող «Gyllene Cirkeln» հաստատությունում։ Այն տևել է 50 րոպե և ներառել է նաև գլխավոր փորձը։ Առաջին երգի սկզբում լսվում է, թե ինչպես է խմբի երաժիշտներից մեկը մյուսին ասում. «Ոչ ոք չի հավանի այն, ինչ մենք նվագում ենք»։
Նախատեսվում է, որ 2011թ. մայիսին համերգը կցուցադրվի «Gyllene Cirkeln» հաստատությունում, որը գործում է մինչ օրս։
Որոշ տվյալներով՝ համերգի հեռարձակմանը ներկա կգտնվեն «EMI» կազմակերպության ներկայացուցիչները, ովքեր կփորձեն գնահատել ձայնի որակը։ Ըստ երևույթին, հետագայում կազմակերպությունը կդիտարկի համերգի պաշտոնական թողարկման հնարավորությունը։