Շոն Փենը ժամանել է Ստամբուլ սպանված սաուդցի լրագրողի մասին փաստագրական ֆիլմ նկարահանելու համար
Ամերիկացի հայտնի դերասան Շոն Փենը պատրաստվում է Թուրքիայում դաժանորեն սպանված սաուդցի լրագրող Ջեմալ Խաշոկջիի (Քաշըքչը) մասին փաստագրական ֆիլմ նկարել։
Իր նկարահանող թիմի հետ Թուրքիայում գտնվող Փենը արդեն հասցրել է նկարահանումներ կատարել դեպքի վայրում՝ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում։
Օսկարակիր դերասանը Թուրքիայում հանդիպել է դեպքի հետ որոշակի առնչություն ունեցող մի շարք անձանց հետ։ Նրանց նա հայտնել է փաստագրական ֆիլմ նկարելու իր մտադրության մասին։ Հայտնի է, որ Շոնը պատրաստվում է հանդիպել նաև Խաշոկջիի նշանածի՝ Հաթիջե Չենգիզի հետ։
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի վերաբերյալ քննադատական հոդվածներով հայտնի լրագրող, ամերիկյան «Washington Post» թերթի թղթակից Ջեմալ Խաշոկջին հոկտեմբերի 2-ին մուտք էր գործել Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանի շենք և այնտեղից դուրս չէր եկել: Դեպքից օրեր անց սկսեց շրջանառվել վերջինիս սպանված լինելու վարկածը, որը շուտով հաստատվեց թե Թուրքիայի ոստիկանության, թե Սաուդյան Արաբիայի կողմից։
ԱՄՆ-ում բարձրագույն կրթություն ստացած Խաշոկջին աշխատել է տարբեր սաուդական լրատվամիջոցներում՝ մշտապես հանդես գալով իշխանություններին քննադատող հոդվածներով: Իր երկրում հետապնդումների ենթարկված լրագրողը վերջին շրջանում թղթակցում էր ամերիկյան «Washington Post» թերթին, որտեղ նույնպես հանդես էր գալիս Սաուդյան Արաբիայի իշխանություններին քննադատողի դերում։

Աղբյուրը՝ ermenihaber.am