Թբիլիսիում բերման է ենթարկվել Վրաստանի նախագահի փեսան
Թբիլիսիում իրականացված հատուկ գործողության ընթացքում զենք պահելու մեղադրանքով բերման Է ենթարկվել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշիլիի խորթ աղջկա քաղաքացիական ամուսինը՝ Մինդիա Գոգոչուրին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Rustavi2-ը:
Ընդամենը ոստիկանությունը բերման Է ենթարկել երկու մարդու: Հեռուստաալիքի տվյալներով՝ երբ սկսվել Է հատուկ գործողությունը, կասկածյալներն սկսել են բնակարանի պատշգամբից ցած նետել զենքը: Գոգոչուրին վարձակալել Էր Ամաշուկելի փողոցում գտնվող այդ բնակարանը:
Հատուկ գործողությունն անցկացվել Է գիշերը:
Գոգոչուրին առաջին անգամը չԷ, որ հայտնվում Է հասարակայնության ուշադրության կենտրունում: Հուլիսին նա հիվանդանոց Էր ընկել ոտքին դանակով հասցված երեք վերքով:
Ավելի վաղ՝ 2017 թվականի հունվարին, Գոգոչուրին հրազենային վերքեր Էր ստացել:
Գոգոչուրին Մաշո Չիչուայի՝ Վրաստանի առաջին տիկին Մակա Չիչուայի դստեր քաղաքացիական ամուսինն Է: