Մարգար Օհանյան. «Կազմվել է 105 հազ. 949 արձանագրություն»
ՀՀ ճանապարհային ոստիկանության վարչության պետ Մարգար Օհանյանը «Դուպլեքս» ակումբում հրավիրված ասուլիսում ամփոփելով 2010թ. հունվար-փետրվար ամիսների տվյալները՝ ասել է.
-Կազմվել է 105 հազ. 949 արձանագրություն, որից 19 հազ. 472-ը կազմվել է ամրագոտիներից չօգտվելու կամ ճիշտ չօգտվելու համար։ Հետիոտների կատարած խախտումների համար կազմվել է 6326 արձանագրություն։
Ըստ Մարգար Օհանյանի՝ երկու ամսվա ընթացքում ՀՀ-ում տեղի է ունեցել 298 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 40 և վիրավորվել 410 քաղաքացի։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեպքերն աճել են 4-ով, զոհերի թիվը 8-ով նվազել է, իսկ վիրավորների թիվը 20-ով ավելացել։

7or.am