Լրահոս

11.03.2010 13:46


Պատմաբան. «Թուրքն իր ճշմարտությունը շարունակում է հաստատել ուժի դիրքերից»

Պատմաբան. «Թուրքն իր ճշմարտությունը շարունակում է հաստատել ուժի դիրքերից»

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո Թուրքիայի արձագանքները հնարավորություն տվեցին հասկանալ, որ նրանք խոսում են 500-ամայա Օսմանյան կայսրության դիրքերից։

 -Թուրքն իր ճշմարտությունը շարունակում է հաստատել ուժի դիրքերից։ Այս բանաձևի հաստատումը բավական էր, որ թուրքերը փոխվեին  և սպառնալիքներ տեղային՝ թե տեսեք՝ ինչ կլինի սրանից հետո։ Թուրքիան ուղղակի նախապայման է դրել ԱՄՆ-ի առաջ, որ դեսպանը չի վերդառնա, մինչև չհայտարարվի, որ Կոնգրեսի լիագումար նիստում չի քննարկվելու այդ հարցը,-նշել է նա։

«7օր»-ի այն հարցին, թե հնարավո՞ր է, որ Թուրքիան նույն նախապայմանների լեզվով խոսի գերտերությունների հետ, որպեսզի Ղարաբաղի մասով զիջումներ կորզի, Աշոտ Մելքոնյանը պատասխանել է, թե Թուրքիայի կեցվածքը ինչպես հայ-թուրքական, այնպես էլ ղարաբաղյան, թուրք-ամերիկյան, թուրք-հունական հարաբերությունների առումով երբեք չի փոխվել։

-Հիշենք Էրդողանի խոսքերը՝ Թուրքիան մեծ տերություն է, և թող իմանան՝ ում հետ գործ ունեն։ Կարծես սուլթանի շուրթերից էր հնչում։ Եթե խնդիրը դրված է Արցախի կեցվածքով, փառք Աստծո, մեր կեցվածքը որոշակի է, արժանապատիվ է և պետք է շարունակվի։ Իսկ եթե Թուրքիայի պահվածքի այս պայմաններում մենք շարունակենք տարբեր մոտեցումներ հանդես բերել որպես մեկ ժողովուրդ, բնականաբար, այս դժվարին խնդրում տանուլ կտանք։ Հուսանք, որ ճնշումներին Հայաստանը չի ենթարկվի։ Վերջին ժամանակներս տարբեր կուսակցություններ և քաղաքական ուժեր կարծես թե մոտեցումներում միակամ են դառնում, և մենք հաղթելու շանսեր ուենենք,-նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը