Լրահոս

11.03.2010 13:21


Ա. Մելքոնյան. «ԱՄՆ–ում նահանջ արձանագրվեց, որ հարցը Կոնգրեսի լիագումար նիստ չմտնի»

Ա. Մելքոնյան. «ԱՄՆ–ում նահանջ արձանագրվեց, որ հարցը Կոնգրեսի լիագումար նիստ չմտնի»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը խոսելով ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման մասին՝ ասել է, թե  այդ բանաձևի քվերակության հետևանքով Հայոց ցեղասպանության ճանաչման առումով մենք առաջընթաց չունեցանք։

-Բարոյական առումով, այո՛, գոհունակություն ապրեցի, որ, թեկուզ 22-23 հարաբերակցությամբ, բանաձևն ընդունվեց։ Քարոզչության իմաստով դարձյալ լավ եղավ։ Բայց սա ճանաչման առումով բան չտվեց, որովհետև այդ փաստը վաղուց ընդունված է բոլորի կողմից։ Իսկ որ չի մտնում Կոնգեսի քննարկմանը, այստեղ տեսնում ենք, որ քաղաքական խնդիրն ավելի կարևոր է, քան պատմական արդարությունը,-նշել է նա։

Ըստ Աշոտ Մելքոնյանի՝ այս բանաձևի ընդունումը հայ-թուրքական հարաբերությունների առումով վերջնագիր էր՝ ներկայացված Թուրքիային։ «7օր»-ի այն հարցին, թե Թուրքիան կընդունի՞ այդ վերջնագիրը և արդյոք կվավերացնի՞ արձանագրությունները, նա պատասխանել է, թե կանխատեսելն այս պարագայում անշնորհակալ գործ է։

-Ես կարծում եմ, որ գործարքը կայացել է, և ներքին համաձայնություն կա։ Թուրքիայի այս բարձր մակարդակով արած բացասական արձագանքն արդեն խոսում է այն մասին, որ թուրքերը այս խնդրին լրջորեն են մոտենում և հասկացել են, որ սա վերջնագիր է։ Եվ այս պարագայում էլ ԱՄՆ-ում նահանջ արձանագրվեց, որ հարցը Կոնգրեսի լիագումար նիստ չմտնի, ինչպես և նախորդ անգամներում։ Համաձայնությունն այս մասին է, իսկ թե ինչ տեղի կունենա հետո, անշնորհակալ գործ  է կանխատեսել,-նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը