Հարցազրույց

05.12.2018 15:55


«Չկա այն փոխադարձ վստահությունը Պուտինի և Փաշինյանի միջև, որի մասին պատմում էր Փաշինյանը». Մոդեստ Կոլերով

«Չկա այն փոխադարձ վստահությունը Պուտինի և Փաշինյանի միջև, որի մասին պատմում էր Փաշինյանը». Մոդեստ Կոլերով

«Նման հարցի շուրջ Պուտինի և Փաշինյանի միջև տարաձայնությունը չափազանց վատ է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովն՝ անդրադառնալով Փաշինյան-Պուտին վերջին հեռախոսազրույցի բովանդակության վերաբերյալ իրարամերժ տեղեկություններին:

Մոդեստ Կոլերովը նշեց, որ, նախ, ինքը տեղյակ չէ, թե ՀԱՊԿ նիստի հետաձգումը ո՞ր կողմի առաջարկը կամ խնդրանքն է եղել: Սակայն, նրա գնահատմամբ, նմանատիպ տարաձայնությունը չափազանց վատ է երկկողմ հարաբերությունների համար: Դա, Կոլերովի կարծիքով, նշանակում է, որ կողմերի միջև չկա փոխըմբռնում, եթե նրանք տարաձայնություն ունեն նման պարզ հարցի շուրջ:

«Սա ցույց է տալիս, որ չկա այն փոխադարձ վստահությունը Պուտինի և Փաշինյանի միջև, որի մասին այդքան շատ էր պատմում Փաշինյանը: Դա վատ է: Ես ցանկանում եմ ասել, որ նույն կերպ Սերժի Սարգսյանի ղեկավարման մեծամասնության օրոք եղել է վստահության դեֆիցիտ: Շատ վատ է, որ նման պարզ հարցի շուրջ Փաշինյանը ցուցաբերում է տարաձայնություն Պուտինի հետ, դա ձեռնտու չէ Հայաստանին, դա պետք չէ Հայաստանին»,-նման կարծիք հայտնեց Մոդեստ Կոլերովը:

Ըստ նրա, այս տարաձայնության պատճառը շատ պարզ է` այն հանգամանքը, որ Հայաստանը խախտել է գլխավոր քարտուղարի փոփոխման ՀԱՊԿ-ի ընթացակարգը: «ՀԱՊԿ-ը Հայաստանին հնարավորություն է տալիս սպառազինություն ստանալ ռուսական ներքին գներով: Հայաստանն անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել այն կազմակերպության նկատմամբ, որի արտոնյալ պայմաններից նա ակտիվորեն օգտվում է, հենց այս պատճառով է դա տեղի ունենում»,-ասաց Կոլերովը:

Մանրամասները՝ 168.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը