Լրահոս

08.12.2010 17:26


Սյունիքում ուրանի հանքը կշահագործվի՞, թե՞ ոչ

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հարց է բարձրացրել  Սյունիքում ուրանի պաշարների ուսումնասիրության վերաբերյալ, որը կարող է բավական մեծ վատնգ առաջացնել մասնավորապես խորքային ջրերի աղտոտման տեսանկյունից, և դրա հետևանքերը կարող են աղետալի լինել։

-Եթե այդ տարածքներում պաշարներ կան, և դա փաստաթղթերում գրանցված է, ապա ուզում եմ իմանալ, թե արդյոք այդ հանքերը շահագործվելո՞ւ են, և ինչո՞ւ այդ գործողությունները սկսելուց առաջ լսումներ չեն արվել,-հարցրել է նա։

Հարցին ի պատասխան՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արամ Հարությունյանն  ասել է, թե այդ ուսումնասիրությունները շահագործմանը չեն վերաբերում։

-Խնդիրն այն է, որ մեր ունեցած տվյալներով՝ այս տարածքում կան ուրանի պաշարներ, և անհրաժեշտություն է առաջացել առաջին հերթին իրականացնել փաստաթղթային ուսումնասիրություններ,-նշել է նա։

 7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը