Լրահոս

11.03.2010 12:49


Վրաստանի դեսպանը համաձայն է Շիրակ Թորոսյանի նկատմամբ արգելքի հետ

Վրաստանի դեսպանը համաձայն է Շիրակ Թորոսյանի նկատմամբ արգելքի հետ

Հայաստանում Վրաստանի դեսպան Գրիգոլ Տավատաձեն խոսելով Վրաստան «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանի մուտք գործելն արգելելու մասին՝ ասել է, որ այդ հարցում բաժանում է իր կառավարության կարծիքը։

-Ցավոք, պարոն Թորոսյանի հայտարարությունները, ինչպես նաև արարքները միշտ չէ, որ բարեկամական են։ Այնպես որ դրանից ելնելով՝ որոշում է ընդունվել, և ես կիսում եմ այդ որոշումը, սակայն ցավում եմ այդ կապակցությամբ,- ընդգծել է դեսպանը։

Խնդիրը, դեսպանի խոսքերով, լուծում կստանա, երբ Շիրակ Թորոսյանը հանդես կգա կառուցողական դիրքերից։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը