Լրահոս

11.03.2010 17:39


Զ. Փոստանջյանի բողոքի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակվի մարտի 26-ին

Այսօր, ժամը 12.30-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Գայանե Կարախանյանի, շարունակվեց «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի բողոքի դատաքննությունը ՀՀ ոստիկանության քննիչի որոշման վերաբերյալ, որով քննիչը կարճել էր «Ազատամտություն» օրաթերթում Զարուհի Փոստանջյանի պատիվն ու արժանապատվությունը վիրավորող հրապարակումների վերաբերյալ պատգամավորի պահանջով հարուցված քրեական գործը: Դատարանի դահլիճում էին նաև ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Րաֆֆի Հովհաննիսյանը, Զարուհի Փոստանջյանը և Անահիտ Բախշյանը:

Դատավոր Գայանե Կարախանյանը կողմերին հայտնեց, որ գործի հանգամանքներն իր համար պարզ են, և դատարանը հեռանում է որոշում կայացնելու, որը կհրապարակվի մարտի 26-ին, ժամը 17.00-ին:

Այս խորագրի վերջին նյութերը