Վրաստանում վերջին մեկ ամսվա ընթացքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գինը աճել է 1,4 տոկոսով
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը՝ Geostat-ը հրապարակել է գնաճի տվյալները: Նոյեմբեր ամսին հոկտեմբերի համեմատ գնաճը կազմել է 0,7 տոկոս, իսկ տարեկան գնաճի մակարդակը կազմում է 1,9 տոկոս:
Վերջին մեկ ամսվա ընթացքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գինն աճել է 1,4 տոկոսով, այդ թվում բանջարեղենը և մրգեղենը՝ 5,7 տոկոսով, կաթը, ձուն, պանիրը՝ 3,3 տոկոսով, ձկնեղենը՝ 2,1 տոկոսով:
Կահույք, կենցաղային իրեր, տնային խնամք՝ այս խմբում գնաճը կազմում է 1,8 տոկոս: Հանգիստ, ժամանց և մշակույթ բաժնում գնաճը կազմում է 2,0 տոկոս:
Տարեկան գնաճի ձևավորման վրա հիմնական ազդեցությունը գործել է տրանսպորտային ծառայությունների գնաճը, որը կազմում է 3,8 տոկոս: Առողջապահական ծառայությունների գնաճը կազմում է 5,5 տոկոս: Այդ թվում են նաև ամբուլատոր բժշկական (3,7 տոկոս) և հիվանդանոցային (2,5 տոկոս) ծառայությունները:
Ալկոհոլային խմիչքներ, ծխախոտ՝ այստեղ գներն աճել են 4,6 տոկոսով:

Աղբյուրը՝ aliq.ge