Աշխարհ

03.12.2018 14:43


Սահակաշվիլին հերթական հեղաշրջման կոչ է անում (տեսանյութ)

Սահակաշվիլին հերթական հեղաշրջման կոչ է անում (տեսանյութ)

«Բողոքի ակցիաները ոչ միայն չեն դադարի, այլ կընդլայնվեն, ավելի բազմամարդ կդառնան և մենք դեկտեմբերի 16-ին կանցկացնենք որոշիչ ակցիան»,- ֆեյսբուքյան իր էջի տեսաուղերձում այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին:

Սահակաշվիլին աջակիցներին կոչ է արել մինիակցիա և մինիքարոզչություն կազմակերպել:

«Ամեն ինչ կստացվի: Բոլորին կոչ եմ անում զանգել ընկերներին, բարեկամներին, որպեսզի բոլորը կազմակերպեն իրենց մինիակցիան և մենք դեկտեմբերի 16-ին կփոխենք ամեն ինչ: Դեկտեմբերի 16-ը մեծ օր է լինելու Վրաստանի նորագույն պատմության մեջ, եթե լավ աշխատենք և բոլորս աշխատենք»,-հայտարարել է Սահակաշվիլին՝ հավելելով, որ թույլ չեն տալու դեկտեմբերի 16-ին կայանա Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությունը, ինչպես 2003 թվականին թույլ չտվեցին Էդուարդ Շևարդնաձեն մեկնարկեր խորհրդարանի աշխատանքը:

***

Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությունը հավանաբար Թբիլիսիում տեղի չի ունենա: Ինչպես հայտնում է Interpressnews լրատվականը, որպես երդմնակալության անցկացման վայր, քննարկվում է մի քանի քաղաք, սակայն, թե որ քաղաքում տեղի կունենա նոր նախագահի երդմնակալության արարողությունը, դեռևս չի որոշվել:

Հիշեցնենք, որ Սալոմե Զուրաբիշվիլին նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ստեցել է 59 տոկոս աջակցություն: Նախագահի երդմնակալության արարողությունը պետք է տեղի ունենա դեկտեմբերի 16-ին:

Հատկանշական է, որ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի և նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի երդմնակալության արարողությունները տեղի են ունեցել Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի բակում:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը