Աշխարհ

03.12.2018 13:57


Զանգվածային անկարգություններ Ֆրանսիայում․ արդեն կան զոհեր (տեսանյութ)

Զանգվածային անկարգություններ Ֆրանսիայում․ արդեն կան զոհեր (տեսանյութ)

Ֆրանսիայում զանգավածային բողոքի ակցիաներ են բենզինի գինը բաձրացնելու իշխանությունների որոշման դեմ․ ոստիկանությունը 412 մարդ է ձերբակալել: Մայրաքաղաք Փարիզում անկարգությունները հասել են «աննախադեպ» մակարդակի․ «դեղին բաճկոնավորների» շարժման մասնակիցները հրկիզել են վեց շենք, հարյուրից ավելի ավտոմոբիլ: Ոստիկանների և ցուցարարների միջև բախում է տեղի ունեցել․ վերջինները գործի են դրել նաև մուրճեր, այգեգործական գործիքներ, աերոզոլներ: ՆԳՆ-ի տվյալներով՝ բողոքի ակցիաների ընթացքում տուժել է շուրջ 130 մարդ, կա 3 զոհ, այդ թվում՝ ցուցարարների պատրաստած արգելապատնեշի մեջ մխրճված բեռնատարի վարորդը։

«Դեղին բաճկոնավորների» ներկայացուցիչները պահանջում են գործող կառավարության հրաժարականը և վարչապետի պաշտոնին երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Պիեռ դե Վիլյեի նշանակումը:

Դե Վիլյեն պաշտոնաթող էր եղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ունեցած տարաձայնությունների, մասնավորապես՝ ռազմական բյուջեն կրճատելու կառավարության պլանների պատճառով:

Harris Interactive ծառայության իրականացրած սոցիոլոգիական հարցումները ցույց են տվել, որ ֆրանսիացիների 72 տոկոսն աջակցում է «դեղին բաճկոնավորների» շարժմանը, բայց և մեծամասնությունը դեմ է բռնի գործողություններին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը