«Արսենալ»-ը կամային հաղթանակ տոնեց «Տոտենհեմ»-ի դեմ խաղում
Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 14-րդ տուրի շրջանակներում «Արսենալ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալելով «Տոտենհեմ»-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «զինագործները» հանդիպման մեկնարկից 10 րոպե անց 11 մետրանոց հարվածի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ: Գոլն իր ակտիվում գրանցեց Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը: Սակայն 34-րդ րոպեին «Տոտենհեմ»-ը վերականգնեց հաշվի հավասարությունը ստանդարտ դիրքից: Գոլի հեղինակ դարձավ Էրիկ Դայերը: Խաղակեսի վերջնամասում 11 մետրանոց հարվածով «Տոտենհեմ»-ին առաջ մղեց Հարի Քեյնը: Թիմերը հանգստի գնացին 1:2 հաշվով հօգուտ «Տոտենհեմ»-ի:
Երկրորդ կեսից 10 րոպե անց՝ 55-րդ րոպեին, հեռահար, շեշտակի, ուժեղ հարվածով հաշվի հավասարությունը վերականգնեց Օբամեյանգը՝ 2:2: Խաղի 74-րդ րոպեին «զինագործները» կամային պայքարի շնորհիվ կարողացան նաև առաջ անցնել հաշվի մեջ: Գնդակը «Տոտենհեմ»-ի դարպասն ուղարկեց Լակազետը: Չէր էլ անցել 3 րոպե էլ, երբ Լուկաս Տորեյրան սուր անկյունից գնդակն ուղարկեց «Տոտենհեմ»-ի դարպասը՝ հաշիվը դարձնելով 4:2:
Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»-ի մեկնարկային կազմում էր, սակայն երկրորդ կեսի մեկնարկում փոխարինվեց:
«Արսենալ»-ն այս հաղթանակից հետո բարձրացավ 4-րդ հորիզոնական: