Հայաստանում է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը
Հայաստանում է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը՝ նախագահ Ժոաո Սոարեշի գլխավորությամբ։
Պատվիրակությունը Երևանում հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Պատվիրակությանը կընդունի նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը:
Այսօր նախատեսված է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության հանդիպումը Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ։
Մարտի 13-16-ը Սոարեշի գլխավորած պատվիրակությունը կայցելի Ադրբեջան: Երևանում և Բաքվում քննարկումների հիմնական թեման լինելու է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը:
Ժոաո Սոարեշի ղեկավարած պատվիրակության կազմում է նաև ԵԱՀԿ ԽՎ-ի Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը:

7or.am