Լրահոս

17.11.2010 13:09


ՖԻՖԱ-ն ընտրել է տարվա լավագույն 10 գոլերը

ՖԻՖԱ-ն ընտրել է տարվա լավագույն 10 գոլերը

ՖԻՖԱ-ն հայտարարել է 2010թ. 10 լավագույն գոլերը։ Երկրպագուներն այս 10 գոլերից կկարողանան ընտրել լավագույնը։ Քվեարկությունը ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում մեկնարկել է նոյեմբերի 16-ին։ Հաղթողը կհայտարարվի 2011թ. հունվարի 10-ին՝ Ցյուրիխում տեղի ունենալիք արարողության ժամանակ։  Այս մասին հաղորդում է ՖԻՖԱ-ի կայքը։

Լավագույն գոլերի հեղինակ են դարձել հոլանդացիներ Արյեն Ռոբենը և Ջիովաննի վան Բրոքհոսթը, շվեդ Լինուս Հալենիուսը, ֆրանսիացի Սամիր Նասրին, արգենտինացի Լիոնել Մեսին, բրազիլացի Նեյմարը, հարավաֆրիկացի Սիֆիվե Թշաբալալան, հյուսիսիռլանդացի Մեթյու Բերոուզը, ճապոնուհի Կումի Յոկոյաման և թուրք Համիդ Ալտինտոպը։

Լավագույն տասնյակն ընտրելիս հաշվի են առնվել երեք չափանիշներ՝ գոլի գեղեցկությունը, խաղի կարևորությունը և «հաջողության գործոնի ու հակառակորդի սխալների բացակայությունը»։ Քվեարկել և բոլոր գոլերը դիտել հնարավոր է ՖԻՖԱ-ի կայքի հատուկ էջում (http://www.fifa.com/ballondor/puskasaward/index.html):

Այս խորագրի վերջին նյութերը