«Եվրատեսիլ 2019» երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Սրբուհի Սարգսյանը
Առաջին ալիքի «Լավ երեկո» հաղորդաշարի ընթացքում Արամ MP3-ն և Գարիկ Պապոյանը հայտարարեցին, որ Սրբուկը կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում:
«Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանը տեղեկացրել է, որ այս տարի Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խումբը որոշում է կայացրել անցկացնել ներքին ընտրություն. «Մեր մասնակցի ընտրության որոշումը միաձայն է եղել: Հարկ եմ համարում նշել նաև, որ մրցույթի երկրպագուներից շատերը հենց նրան էին ուզում տեսնել եվրատեսիլյան բեմում: Վստահ եմ, որ Սրբուկի ինքնատիպ կերպարը կտպավորի միջազգային հանրությանը»:
«Երկար ժամանակ է ինչ հետևում եմ Սրբուկի գործունեությանը, նախագծերից մեկի ժամանակ միասին ենք աշխատել: Կարող եմ առանձնացնել նրա աշխատասիրությունն ու յուրօրինակ էներգետիկան, որոնք եվրատեսիլում լավ արդյունքի հասնելու ամենակարևոր բաղադրիչներից են»,-նշեց պատվիրակության ղեկավար Անուշիկ Տեր-Ղուկասյանը:
Սրբուկը մասնակցել է բազմաթիվ մրցույթների, այդ թվում Ուկրաինական “The Voice” նախագծին, որտեղ հասել է եզրափակիչ փուլ:
«Ես սկսում եմ մի նոր ճամփորդություն, որը վստահ եմ լեցուն է լինելու նոր զգացողություններով, հաճելի էմոցիաներով, դժվար պահերով ու պայքարի ոգով։ Շնորհակալ եմ իմ հայրենակիցներին, բոլոր երկրպագուներիս, որ արդեն քանի տարի իմ կողքին են եւ մշտապես ցակություն են հայտնել տեսնել ինձ եվրատեսիլյան բեմում։ Շնորհակալ եմ Հանրային հեռուստաընկերությանը վստահության եւ ինձ այս պատվին արժանացնելու համար։ Մենք մի մեծ ճանապարհի շեմին ենք ու հույս ունեմ, որ այս դժվարին ճանապարհը կանցնեք միասին»,-հավելեց Սրբուկը:
Ի դեպ, «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի մասնակցության համար Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է երգահանների մրցույթ: Մասնակցել կարող են բոլոր ցանկացողները: Մրցույթի պայմանները հետևյալն են՝
երգը չպետք է գերազանցի 3 րոպեն,
երգը պետք հրապարակված չլինի մինչև 2018թ.-ի սեպտեմբերի 1-ը,
երգը չի կարող որևէ կազմակերպության քարոզ կամ արտադրանքի գովազդ լինել,
երգը կարող է լինել ցանկացած ժանրի, խոսքերը (առկայության դեպքում) ՝ հայերեն կամ անգլերեն,
երգի խոսքերում (առկայության դեպքում) չպետք է լինի քաղաքական ենթատեքստ, վիրավորական արտահայտություններ, ոչ պատշաճ լեզու:
Առաջարկվող երգի երաժշտությունը կամ երգն ամբողջությամբ (երաժշտությունն ու խոսքերը միասին) անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ մինչև 2019թ.-ի հունվարի 10-ը: Նամակին կից անհրաժեշտ է ներկայացնել երգի (և խոսքերի) հեղինակային իրավունքի գրանցման փաստաթուղթը և Ձեր կոնտակտային տվյալները:
Հարցերի դեպքում կարող եք գրել [email protected] էլեկտրոնային հասցեին:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթը կկայանա գարնանը: Այն կանցկացվի «Եվրատեսիլ 2018»-ի հաղթող երկրում՝ Իսրայելում:
Հանրային հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի բաժին
«Եվրատեսիլ 2019» երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Սրբուհի Սարգսյանը
Առաջին ալիքի «Լավ երեկո» հաղորդաշարի ընթացքում Արամ MP3-ն և Գարիկ Պապոյանը հայտարարեցին, որ Սրբուկը կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում:
«Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանը տեղեկացրել է, որ այս տարի Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խումբը որոշում է կայացրել անցկացնել ներքին ընտրություն. «Մեր մասնակցի ընտրության որոշումը միաձայն է եղել: Հարկ եմ համարում նշել նաև, որ մրցույթի երկրպագուներից շատերը հենց նրան էին ուզում տեսնել եվրատեսիլյան բեմում: Վստահ եմ, որ Սրբուկի ինքնատիպ կերպարը կտպավորի միջազգային հանրությանը»:
«Երկար ժամանակ է ինչ հետևում եմ Սրբուկի գործունեությանը, նախագծերից մեկի ժամանակ միասին ենք աշխատել: Կարող եմ առանձնացնել նրա աշխատասիրությունն ու յուրօրինակ էներգետիկան, որոնք եվրատեսիլում լավ արդյունքի հասնելու ամենակարևոր բաղադրիչներից են»,-նշեց պատվիրակության ղեկավար Անուշիկ Տեր-Ղուկասյանը:
Սրբուկը մասնակցել է բազմաթիվ մրցույթների, այդ թվում Ուկրաինական “The Voice” նախագծին, որտեղ հասել է եզրափակիչ փուլ:
«Ես սկսում եմ մի նոր ճամփորդություն, որը վստահ եմ լեցուն է լինելու նոր զգացողություններով, հաճելի էմոցիաներով, դժվար պահերով ու պայքարի ոգով։ Շնորհակալ եմ իմ հայրենակիցներին, բոլոր երկրպագուներիս, որ արդեն քանի տարի իմ կողքին են եւ մշտապես ցակություն են հայտնել տեսնել ինձ եվրատեսիլյան բեմում։ Շնորհակալ եմ Հանրային հեռուստաընկերությանը վստահության եւ ինձ այս պատվին արժանացնելու համար։ Մենք մի մեծ ճանապարհի շեմին ենք ու հույս ունեմ, որ այս դժվարին ճանապարհը կանցնեք միասին»,-հավելեց Սրբուկը:
Ի դեպ, «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի մասնակցության համար Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է երգահանների մրցույթ: Մասնակցել կարող են բոլոր ցանկացողները: Մրցույթի պայմանները հետևյալն են՝
Առաջարկվող երգի երաժշտությունը կամ երգն ամբողջությամբ (երաժշտությունն ու խոսքերը միասին) անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ մինչև 2019թ.-ի հունվարի 10-ը: Նամակին կից անհրաժեշտ է ներկայացնել երգի (և խոսքերի) հեղինակային իրավունքի գրանցման փաստաթուղթը և Ձեր կոնտակտային տվյալները:
Հարցերի դեպքում կարող եք գրել [email protected] էլեկտրոնային հասցեին:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթը կկայանա գարնանը: Այն կանցկացվի «Եվրատեսիլ 2018»-ի հաղթող երկրում՝ Իսրայելում:
Հանրային հեռուստաընկերության
հասարակայնության հետ կապերի բաժին