Հասարակայնության և լրատվության հետ կապերի գծով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Կրոուլին լրագրողների հետ հերթական ճեպազրույցի ժամանակ ասել է, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը «ծրագրում է մյուս շաբաթ մեկնել Մոսկվա»։
Ինչպես տեղեկացրել է «АПА» գործակալությունը, Կրոուլը նաև նշել է, որ ԱՄՆ պետքարտուղարի այցերի վերջնական ժամանակացույցը որոշված չէ, ուստի հնարավոր է, որ Մոսկվայի ճանապարհին Քլինթոնը նաև այլ երկրի մայրաքաղաք այցելի։ Իր հերթին «Trend»-ը գրում է, որ Հիլարի Քլինթոնը Մոսկվայում հնարավոր է քննարկի նաև հայ–թուրքական գործընթացն ու ԼՂ հակամարտությունը։
Հիլարի Քլինթոնը կայցելի Մոսկվա