Աշխարհ

01.12.2018 17:00


Եվրամիության սահմաններին ստի դետեկտոր կկիրառվի

Եվրամիության սահմաններին ստի դետեկտոր կկիրառվի

Եվրամիությունը պատրաստվում է հաջորդ տարվանից պետական սահմաններում անվտանգության նոր համակարգ կիրառել։

Խոսքը համակարգչային նոր ծրագրի մասին է, ինչը նշանակում է՝ ԵՄ անդամ երկրներ մուտք գործողները կանցնեն ստի դետեկտորով։ Անիմացիոն կիբերսահմանապահը կստուգի հյուրերի անձնագրերը, մուտքի արտոնագրերը և մյուս փաստաթղթերը, հարցեր կուղղի նաև հյուրերին՝ պարզելու, թե արդյոք նրանք ստում են։

Ստի դետեկտորի կարիքը երկրորդ անգամ չի լինի, եթե անձը հաջող անցնի առաջինը, սակայն սուտ տեղեկատվության դեպքում ուղևորը սահմանային և մաքսային ստուգումների կենթարկվի։

Որոշվել է սահմանային վերահսկողության նոր համակարգը 2019-ից կիրառել Լիտվայի, Հունգարիայի և Հունաստանի սահմաններին։

Նախագիծը կոչվում է iBordedControl, որի նպատակը Եվրամիությունում սահմանային վերահսկման գործընթացի պարզեցումն ու արագացումն է:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը