Աշխարհ

30.11.2018 17:53


Թուրքիայում ստեղծվել է առաջին տեղական ռոբոտը

Թուրքիայում ստեղծվել է առաջին տեղական ռոբոտը

Թուրքիայի Քոնիա քաղաքում ASIMO, Boston Dynamics, Pepper, Fedor ռոբոտների օրինակով ստեղծվել է առաջին տեղական ռոբոտը:

Չորս տարբեր մոդիֆիկացիաներով ռոբոտները կարողանում են ցատկել, գետնից վերցնել ծանրոցներ ու տեղափոխել: Ստամբուլի նոր օդանավակայանի պատվերով նախագծվել ու արտադրվել են նաև այնպիսի ռոբոտներ, որոնք օդանավակայանում պետք է ուղևորներին ճանապարհ ցույց տան:

Նախագծվել են նաև գյուղատնտեսության մեջ օգտագործվող քառոտանի ռոբոտներ: Նշվում է, որ ռոբոտների գինը սկսվում է 82.000 լիրայից (15.800 դոլար):

Քոնիայում գործող «Akınsoft» ռոբոտաշինական ընկերության հիմնադիր Օզգյուր Աքընը պատմել է, որ կազմակերպությունն արդեն 9 տարի է, ինչ մասնագիտացել է ռոբոտների նախագծման մեջ: Արտադրում են ռոբոտների բոլոր դետալները, այդ թվում շարժիչները: Կատարում են նաև ծրագրային ապահովման առաջադրանքները: Աքընը տեղեկացրել է, որ նշյալ ռոբոտները հնարավոր է տրվեն նաև վարձակալության:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը